Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Մահը կա ու կա, բայց, երբ կկռվես վանեցու պես, ողջ կմնաս ու դեռ 100 տարի էլ քեզանից կսարսափեն

Մահը կա ու կա, բայց, երբ կկռվես վանեցու պես, ողջ կմնաս ու դեռ 100 տարի էլ քեզանից կսարսափեն
24.04.2023 | 21:19

Ջահել էի, Վանի Աղթամար կղզուց վերադառնալիս, կողքիս մոտավորապես իմ տարիքին թուրք էր նստած, մի կերպ անգլերենով որոշեց հետս խոսել.

-Պապդ վանեցի՞ է:

-Չէ՛, Մուշից է:

-Տա՞տդ է Վանից:

-Չէ՛, Բասենից է:

-Բա, ինչու՞ եք եկել Վան:

Հետո, արդեն Վան քաղաքում հասկացա` դրանք սարսափում էին վանեցիներից, որովհետև 1915-ին, մինչ քաղաքից հեռանալը, կատաղի կռիվ էին տվել: Դրա վառ ապացույցներն էին ավերված Քաղաքամեջ և Այգեստան թաղամասերը, որոնք նույն կերպ` մոխրացած, մնացել էին 95 տարի ու հայի սարսափից ոչ ոք ոտք չէր դնում

Ասելս ինչ է, թուրքը երբեք չի լինի հայի բարեկամ, կամ կսպանի կամ կվախենա

Մահը կա ու կա, բայց, երբ կկռվես վանեցու պես, ողջ կմնաս ու դեռ 100 տարի էլ քեզանից կսարսափեն

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5380

Մեկնաբանություններ